04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ հիմա

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը հիմա արվեց, քանր որ արդեն նոյեմբերին կայանալու է Վիլնյուսի գագաթաժողովը: Բացի այդ հիմա Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի վրա: Եվ երրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր մեծ քսանյակի գագաթաժողովի նախաշեմին ինչ-որ հզոր բան ունենալ: 

Այս մասին Շահնազարյանը խոսեց այսօր ասուլիսում: 

Նա նշեց, որ Մաքսային միության անդամակցության դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե ամբողջապես որոշվելու է Մոսկվայում: ՛՛Եթե տարիներ առաջ Քոչարյանն ու Օսկանյանը ԼՂՀ-ը հանեցին կարգավորման գործընթացից՝ այն դարձնելով սուբյեկտից օբյեկտի, հիմա տեղի է ունենալու նույնը Հայաստանի դեպքում: Աշխարհը Հայաստանի հետ խոսելու բան չի ունենա, և բոլոր հարցերը պետք է լուծել Ռուսաստանի հետ: Սա լուրջ քաղաքական փոփոխություն է տարածաշրջանում և չի կարող ազդեցություն չունենալ հենց հայ-թուրքական հարաբերությոնների վրա, որտեղ նույնպես որոշող դերը ստանձնելու է Մոսկվան: Վտանգված կլինի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը, իսկ Վրաստանն ավելի սերտորեն կհամագործակցի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՛՛,-շեշտեց Շահնազարյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ