05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինքնասպանության փորձ կատարած Գուրգեն Մարգարյանի հորը վիրահատել են

Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում  կացնահարված Հայաստանի զինված ուժերի  սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը այսօր ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են “Մալաթիա” բժշկական կենտրոն: Կենտրոնի բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց , որ Արտուշ Մարգարյանը այսօր տեղափոխվել է հիվանդանոց ստամոքսի շրջանում ունեցած խորքային վնասվածքներով: Նա արդեն վիրահատվել է և վիճակը կայուն է գնահատվում:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից էլ տեղեկացանք, որ տեղի ունեցածը որակվում է ինքնասպանության փորձ: Մալաթիա ՍԵբաստիա քննչական բաժնում գործ է հարուցվել: Ոստիկանությունում նշեցին, որ ինքնասպանության պատճառների մասին դեռ վաղ է խոսելը:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ