02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

՛՛Պուտինը ոտքերը կսրբի ձեր վրա՛՛ … ԱԱԾ պետի արձագանքը /վիդեո/

Այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը լրագրողները փորձեցին շենք մտնող նախարարներից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությանը:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը առանց որևէ բան ասելու մտավ կառավարության շենք: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին խնդրեց “քաղաքավարություն ունենալ ու թողնել անցննել”: ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էլ հայտարարեց, որ երկու ամիս առաջ ինքն այս մասին խոսել է Ազգային ժողովում: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կատակեց` Էս նկարվո՞ւմ եմ:

Ապա ժամանեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները գոռացին` ՛՛Պուտինը ոտքերը կսրբի ձեր վրա՛՛: ԱԱԾ պետը արձագանքեց` ինչ ես գոռում, այ ոչխար: 

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ