05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բարդ իրավիճակում ՀՀ-ն ճկունություն ցուցաբերեց

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ Մաքսային միությանը անդամակցելու մտադրությանը, հայտարարեց, որ«Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում»: Ավելի ուշ Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակեց Բրյուսելի հայտարարությունը, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, ԵՄ հետ ազատ առևտրի գոտում Հայաստանի ներգրավումն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը որակվում էր համատեղելի:
Իսկ սա նշանակում է, որ բոլոր հոռետեսական սցենարներն այն մասին, թե Մաքսային միության անդամակցության մտադրությամբ փակում են «եվրոպա տանող բոլոր ճանապարհները», անհիմն են:

Երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանին բավականին բարդ ճանապարհ է սպասվում և Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` ճկուն քաղաքականության իրականացման միջոցով շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: «Եվ՛-և՛»-ի քաղաքականությունը պետք է հետևողականորեն առաջ տանել, քանզի դրա «չաշխատելու» դեպքում` Հայաստանը ցանկացած ընտրության դեպքում բարդ ընտրության առաջ կկանգնի:

Ստեղծված իրավիճակում անչափ կարևոր է այն հանգամանքը, որ պաշտոնական Բրյուսելը` Հայաստանի հետ կապված որոշումներ կայացնելիս, առաջնորդվում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանության համատեքստում՝ գիտակցելով, որ տարածաշրջանում Հայաստանը Արևմուտքի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերում առանցքային դերակատարություն ունի:

Վերջիվերջո, պետք է գիտակցել, որ ցանկացած դեպքում Եվրոպային ձեռնտու չէ “նեղացած կեցվածք” ընդունել ու սահմանափակել Հայաստանի հետ հարաբերությունները, քանզի դա հակասում է Հարավային Կովկասում Արևմուտքի կողմից իրականացվող քաղաքականության առաջնայնություններին:

Այս պահին կարող ենք արձանագրել, որ արտաքին քաղաքական զարգացումների բավականին բարդ փուլում պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության ոլորտում բավականին ճկուն խաղ ապահովեց, որն ընկալելի եղավ և՛ Ռուսաստանի և՛ Արևմուտքի համար:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն է այս մասին գրառել ֆեյսբուքյան հանրագրում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ