10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

13-ամյա տղան ծանրաձողով սպանել է մորը

Ռուսաստանի Իվանովոյի շրջանում ոստիկանությունը դեռահասի է ձերբակալել, ով մեղադրվում է հարազատ մորը սպանելու մեջ: Պարզվել է, որ մայրը նախատել է որդուն խոշոր չափի գումար վատնելու մեջ եւ փորձել է դաստիարակել որդուն` գոտիով ծեծելով նրան: Տղան առանց ծնողներին հարցնելու տնից 60 000 ռուբլի էր վերցրել եւ ծախսել, փոխանցում է newsru.com-ը: Մայրը երկու անգամ գոտիով խփել է որդուն, […]

Հա, հենց քեզ, ուղիղ քեզ ա վերաբերում. Բաբուխանյանը՝ Արզումանյանին

՛՛Երբ խոսում են ազատության մասին, դա շատ լավ բան է: Խոսքի ազատության տակ, սակայն, ուրիշ բան են տեսնում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ՛՛ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ապա հավելեց. ՛՛Էն ժամանակ, երբ մենք ազատության համար էինք […]

ԱԺ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի Արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը` Արտակ Հովհաննիսյանը: ՛՛Ես աշխատանքից դուրս եմ գալիս իմ դիմումի համաձայն և անցնելու եմ այլ աշխատանքի՛՛,-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ առայժմ չի կարող մանրամասներ հայտնել իր նոր աշխատանքի մասին:

Քաղաքական որոշումը կա և դրա մեջ պետք է մտցնել միս ու արյուն.Ալեքսանդր Մարկարով

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Կոնդրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից այսօր՝ սեպտեմբերի 12-ին կազմակերպած քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկաննդարյանը նկատեց, որ Հայաստանում սեպտեմբերի երեքին կատարվածը փաստ է, որը այլընտրանքային տարբերակներ չի թողնում.”Տեղի ունեցավ այն, ինչ կարելի է համեմատել նաև նախագահական ընտրությունների հետ, քանի որ այս պարագայում ևս ժողովրդի ընտրական իրավունքը ոտնահարվեց: Անգամ ճնշում է գործադրվել:Ռուսաստանը չկարողացավ ճնշում […]

Բացվեց Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրին

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին:  Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաեւ մեծ գրողի ընտանիքի անդամներն […]

Պետք է եթերում անճաշակությանը վերջ դրվի. Շարմազանով

Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունների ժամանակ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ամաչում է հեռուսատատեսությամբ պատահաբար էրոտիկ բովանադկությամբ ֆիլմերի հանդիպելիս։ ՛՛Ընտանիքով ամաչում եմ հեռուստացույց նայել, կարող է հանկարծ պոռնոգրաֆիա հանդիպի՛՛,-նշեց նա: Բաբուխանյանը հստակեցրեց, որ էրոտիկ տեսարաններով ֆիլմեր իհարկե օրենքը թույլատրում է կեսգիշերից […]

“Հայկական ուժ”-ի անդամները ընդունել են իրենց մեղքը մի շարք հանցագործություններում

Ամերիկայում “Հայկական ուժ” խմբավորման եւս 8 անդամներ ընդունել են իրենց մեղքը մի շարք հանցագործություններում, որոնց թվում՝ կողոպուտներ, սպանություններ, առեւանգումներ, դրամաշորթություն, խարդախություն, թմրանյութերի մաքսանենգություն եւ զենքի անօրինական շրջանառություն, փոխանցում է РИА Новости-ն:  Ընդհանուր առմամբ` իրենց մեղքն ընդունած հանցագործների թիվը հասել է 59-ի։ Բոլոր մեղադրյալները ձերբակալվել էին 2011-ին։ Դատարանի առաջ կանգնել է 70 մարդ։   Խմբավորման անդամների […]

Սերժ Սարգսյանը փակել է Եվրոպա տանող դուռը, բայց չի կողպել. Ռիչարդ Գիրագոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը այսօր կազմակերպել էր քննարկում ` Մաքսային Միության միանալու Հայաստանի վերջին որոշման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Տարածաշրջանիային ծրագրերի ղեկավար, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ – Ջանան Աթիլգան, Տարածաշրջանային Հեհետազոտությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Մարկարովը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլը Փաշինյանը, ԱԺ Ժառանգության խմբակցութան […]

Անահիտ Բախշյանը կրկին խնդրել է Տարոն Մարգարյանին

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ երեկ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է.  “Իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին տեղեկություն (կատարողներ՝ Հանրակրթության, Իրավաբանական եւ Կազմակերպական վարչություններ), ըստ որի՝ Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20080 է: Եթե անգամ ընդունենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված