21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հա, հենց քեզ, ուղիղ քեզ ա վերաբերում. Բաբուխանյանը՝ Արզումանյանին

՛՛Երբ խոսում են ազատության մասին, դա շատ լավ բան է: Խոսքի ազատության տակ, սակայն, ուրիշ բան են տեսնում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ՛՛ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ապա հավելեց. ՛՛Էն ժամանակ, երբ մենք ազատության համար էինք պայքարում… հիմիկվա գոռացողները չկային, որ վերկենային իրանց շորերը ազատության համար ճղեին՛՛:

Բաբուխանյանի արտահայտությունը դուր չեկանծվ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: Նա տեղից կոչ արեց նման արտահայտություններ չօգտագործել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ  պահանջեց չխանգարել նիստի ընթացքը:

Բաբուխանյանը նետեց. ՛՛Պարոն Արզումանյան, հենց քեզ ա վերաբերում, հա, հենց քեզ, ուղիղ քեզ: Քեզ էլ ա վերաբերում /նայելով ՀԱԿ խմբակցությանը/: Դրա համար մի խանգարի՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ