08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական որոշումը կա և դրա մեջ պետք է մտցնել միս ու արյուն.Ալեքսանդր Մարկարով

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Կոնդրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից այսօր՝ սեպտեմբերի 12-ին կազմակերպած քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկաննդարյանը նկատեց, որ Հայաստանում սեպտեմբերի երեքին կատարվածը փաստ է, որը այլընտրանքային տարբերակներ չի թողնում.”Տեղի ունեցավ այն, ինչ կարելի է համեմատել նաև նախագահական ընտրությունների հետ, քանի որ այս պարագայում ևս ժողովրդի ընտրական իրավունքը ոտնահարվեց: Անգամ ճնշում է գործադրվել:Ռուսաստանը չկարողացավ ճնշում գործադրել Վրաստանի վրա, սակայն Հայաստանի վրա դա ստացվում է և նա դրանք անում են սկզբունքորեն: Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը Ադրբեջան չունեն, հետևաբար նրանց ճնշելու գործիքի բացակայություն կա»:

Վերլուծաբան Ալեքսանդր Մարկարովը սակայն հարցին մոտենում է անվտանգության տեսանկյունից: Իր խոսքում վերլուծաբանը  նշեց, որ մենք ավելի շատ ձգտում ենք դեպի Եվրոպա և դա չի ավարտվում խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի չստորագրմամբ: Նա նշեց, որ կա անվտանգության գերակայություն և մենք ռազմավարական որոշում կայացնելու առաջ ենք կանգնած: Նա նշեց, որ այս որոշմամբ մենք կարող ենք ակնկալել, որ գազի գինը երկար ժամանակ կարող է մնալ նույնը, ինչը ակնհայտ առավելություն է, որովհետև անդրադառնում է տնտեսության վրա: «Քաղաքական որոշումը կա և դրա մեջ պետք է մտցնել միս ու արյուն»,-հավելեց  նա:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ