10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Պարգեւատրվեց Սերժ Սարգսյանը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ եւ այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին “Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով” պարգեւատրման արարողությունը: Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաեւ բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ

Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։ Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման […]

Ապամոնտաժվեց

 Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին եւ փողոցի երթեւեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը: Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության եւ տվյալ հատվածում բնականոն երթեւեկի ապահովման անհրաժեշտությունը: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների […]

Օսիկյանի հյուրերն էին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ: Ա. Օսիկյանը հակիրճ ներկայացրեց անձնագրերի եւ վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում: Կողմերը անդրադարձան նաեւ միգրացիայի եւ կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվեց, որ […]

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջադիմել է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջադիմել է 12 հորիզոնականով, եւ բարձրացել է մինչեւ 54-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Երկրորդ հորիզանականում է Արգենտինան, իսկ երրորդ տեղում է Գերմանիան: Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր ցուցանիշը ունի Ռուսաստանը, ով զբաղեցնում է 15-րդ  հորիզոնականը,այնուհետեւ ուկրաինացիներն են, որոնք […]

Սիրիան մտադիր է ՄԱԿ ուղարկել քիմիական զենքի պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու փաստաթղթերը

Взгляд-ը փոխանցում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ՄԱԿ ուղարկել քիմիական զենքի պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու փաստաթղթերը։  Նա ասել է, որ քիմիական զենքը հանձնելը պայմանավորված էր ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքներով, այլ Ռուսաստանի առաջարկությամբ։

Լուկաշենկոն հայտարարել է, թե Մաքսային միությունը չի աշխատում/վիդեո/

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը այսօր քննարկում էր հրավիրել` Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի վերջին որոշման վերաբերյալ: Քննարկման մասնակից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սրագսյանի` Մաքսային միությանը միանալու հայտարարությունն ավելի շատ անորոշություն է առաջացրել, քան տվել է շատ հարցերի պատասխաններ: Ինչ վերաբերում է Մաքսային միության տնտեսական գործոնին, ապա պատգամավորը հղում […]

Սպիտակցի Հայկոն Կոմիտասին կկրի… մի ալիքով հիմն է հնչում, մյուսով սեքս է ցուցադրվում

՛՛Սպիտակցի Հայկոն Կոմիտասին կկրի, բայց դա չի նշանակում, որ Հայկոյին պետք է ավելի շատ ցուցադրես, քան Կոմիտասին՛՛,-խորհուրդ տվեց պատգամավորը:  Այսպես արտահայտվեց պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ ”Հանրային” հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունների ներկայացման ժամանակ:  Մանուկյանը շեշտեց, որ օրվա լրահոսին ծանոթանում է ոչ թե հեռուսատատեսությունից, […]

Քննարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրեց քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ: Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողգբերգության տարելիցի լույսի ներքո: Նա կարեւորեց պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված