20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Ապամոնտաժվեց

 Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին եւ փողոցի երթեւեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը:

Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության եւ տվյալ հատվածում բնականոն երթեւեկի ապահովման անհրաժեշտությունը:

Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների եւ ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման  գործընթացը լինելու է շարունակական:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ