21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քննարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրեց քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ:

Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողգբերգության տարելիցի լույսի ներքո: Նա կարեւորեց պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում տեղ գտած դրույթները, որոնք միտված են զանգվածային սպանությունների հանցագործության ռիսկերի նվազեցմանն ու այս առթիվ ինստիտուցիոնալ  կարողությունների բարելավմանն ուղղված օրենսդրական եւ քաղաքական առաջարկություններին:

Դեսպան Նազարյանը, մասնավորապես, կանգ առավ ատելություն սերմանող ճառերի ու հռետորաբանության հիմնախնդրին, որոնց միջոցով այսօր էլ շարունակվում են քաջալերվել ցեղասպանությունները եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ համատեքստում նա նշեց, որ, ժամանակակից աշխարհում դեռեւս գոյություն ունեն պետական գործիչներ ու ղեկավարներ, որոնք հետեւողականորեն խրախուսում են այլ պետությունների եւ ժողովուրդների հանդեպ ռասիզմի ու անհանդուրժողականության քաղաքականության քարոզը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորեց միջազգային ու ազգային մակարդակներում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթության դերը այլատյացությունը մերժելու գործում, որը խաթարում է մարդկային արժանիքները եւ հարցականի տակ դնում հասարակությունների համախմբվածությունը:

Դեսպանը նաեւ խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման ռազմավարության, օրակարգի ու մեխանիզմների կատարելագործմանը միտված Հայաստանի Հանրապետության ջանքերի ու քայլերի մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ