07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացվեց Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրին

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին:  Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:

Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաեւ մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծն արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթեւոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր. “Շատ ուրախ ենք, որ այսօրինակ, այն էլ հեղինակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի այս գործը այսօր տեղադրվում է դպրոցի բակում: Նաեւ անհրաժեշտություն էր, որ Հրանտ Մաթեւոսյանի որակի, հատկանիշների, ազգային էության ու կեցվածքի խորհրդանշումը քանդակի տեսքով լիներ դպրոցի բակում, այդպիսով մնալով որպես մեզ անընդհատ հուշող, շարունակ հորդորող ու ճանապարհ ցույց տվող խորհրդանիշ: Հրանտ Մաթեւոսյանի մեծությունը, նախ եւ առաջ չափվում է իր ստեղծագործություններով ու նաեւ համաշխարհային իր կշռով: Բայց նաեւ մենք օրինակ ունենք վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսեւորումներից  եւ, իհարկե, իր յուրօրինակ տեսակից” ,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ, ծանոթացել է նաեւ ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա մաթեւոսյանական շնչով լեցուն նկարներին եւ հայկական ավանդական ցուցանմուշներին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ