21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

13-ամյա տղան ծանրաձողով սպանել է մորը

Ռուսաստանի Իվանովոյի շրջանում ոստիկանությունը դեռահասի է ձերբակալել, ով մեղադրվում է հարազատ մորը սպանելու մեջ: Պարզվել է, որ մայրը նախատել է որդուն խոշոր չափի գումար վատնելու մեջ եւ փորձել է դաստիարակել որդուն` գոտիով ծեծելով նրան: Տղան առանց ծնողներին հարցնելու տնից 60 000 ռուբլի էր վերցրել եւ ծախսել, փոխանցում է newsru.com-ը:

Մայրը երկու անգամ գոտիով խփել է որդուն, երբ նա 6 կիլոգրամանոց ծանրաձողով մարզվում էր: Տղան վրդովվել է եւ երկու անգամ ծանրաձողով հարվածել մոր գլխին:

Տղան փորձել է մորն օգնություն ցուցաբերել, նրան հանել է տնից միջանցք, որտեղ էլ նրանց տեսել են հարեւանները եւ ոստիկանություն կանչել:

Ստացած վնասվածքներից կինը մահացել է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ