05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը փակել է Եվրոպա տանող դուռը, բայց չի կողպել. Ռիչարդ Գիրագոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը այսօր կազմակերպել էր քննարկում ` Մաքսային Միության միանալու Հայաստանի վերջին որոշման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Տարածաշրջանիային ծրագրերի ղեկավար, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ – Ջանան Աթիլգան, Տարածաշրջանային Հեհետազոտությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Մարկարովը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլը Փաշինյանը, ԱԺ Ժառանգության խմբակցութան պատգամավոր Թևան Պողոսյանը, վերլուծաբան Միքայել Զոլյանը:

Ջանան Աթիլգան նշեց.»Բոլորս զարմացանք անգամ ցնցվեցինք, երբ նախագահը ասեց, որ Մաքսային միությանն է անդամակցելու:Անակնկալի եկան ոչ միայն հասարակությունը այլ նաև Եվրոպական գործընկերները, որոնք մի քանի ամիս հետո ակնկալում էին ասոցացման պայմանագրի նախաստորագրումը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը ասաց, որ ի սկզբանե նախագահը փակել է դուռը դեպի Եվրոպա, բայց այդ դուռը ըստ էության չի կողպել: Նա տեղեկացրեց որ այսօրվա քննարկմանը հրավիրված է եղել նաև իշխանության ներկայացուցիչը, սակայն մերժել են մասնակցել:

 Նա նշեց, որ այս որոշումը հարց է առաջացնում, թե արդյոք Սերժ Սարգսյանի նկատմամն ճնշում է գործադրվել, թե ոչ: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, եթե եղել է ճնշում, ապա դա առավել խորը խնդիր է առաջացնում, որովհետև գործընկերները միմյանց նկատմամաբ չպետք է այդպես վարվեն: Իսկ եթե ճնշում չի եղել, ապա հարց է բարձրացվում, թե ինչու Սերժ Սարգսյանը տեղի տվեց և համաձայնվեց:

“Այս որոշումը բերում է մի մեծ հիմնարար խնդրի”,-ասաց նա և ավելացրեց, որ կառավարությունը տեղյակ չէր այս որոշման մասին և նույնիսկ պատասրտ չէր ռազմավարական այդ լուրջ սխալին:

“Եվրամիությունը ևս տեղեկացված չէր այդ որոշման մասին և այդ առումով խաբված էր, քանի որ պատաստ չէր նման շրջադարձային փոփոխության Հայաստանի կողմից,: Եվրոպան սկսել է Հայաստանին նայել այլ կերպ և Հայաստանն այսօր վտնագված է”,-ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ