05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը կրկին խնդրել է Տարոն Մարգարյանին

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ երեկ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է.

 “Իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին տեղեկություն (կատարողներ՝ Հանրակրթության, Իրավաբանական եւ Կազմակերպական վարչություններ), ըստ որի՝ Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20080 է: Եթե անգամ ընդունենք, որ նրանց 30 տոկոսը կրկնակի հերթագրվածներ են, ապա մոտ 15000 հերթագրված երեխա կա Երեւանում, որոնց առնվազն 1/3-ը 5 տարեկանները կլինեն, այսինքն՝ 5 տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից:

 Հիշեցնեմ, որ “Կրթության զարգացման պետական ծրագրի” ՀՀ օրենքով նախատեսված է, որ մինչեւ 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Երեւանի զարգացման 2010-2013թթ. ծրագրում էլ գրված է՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին պետք է պարտադիր ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգ, սակայն ոչ մի կետով  չի նախատեսվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվն  ավելացնել կամ չի խոսվում այն ծրագրի մասին, որով դպրոցներում կիրականացվի այս ծրագիրը: Առիթը եկել է ասելու, որ այդ ծրագրով նախատեսվել է հիմնանորոգել 16 մանկապարտեզ եւ նորոգել 4 մանկապարտեզների տանիքն ու սանհանգույցները:

Մասնավորապես, 2011 թվականին ծրագրված է եղել հիմնանորոգել Երեւանի Կենտրոնի հ.1 մանկապարտեզն ու կաթսայատուն կառուցել մանկապարտեզի համար, սակայն առ այսօր՝ 2013 թվականի սեպտեմբերը, մանկապարտեզի դռները դեռեւս փակ են, քաղաքապետարանը կամ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը այդպես էլ չեն պատասխանում իմ գրավոր այն հարցմանը, որով խնդրել եմ տրամադրել այդ մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը եւ ներսը տեսնելու թույլտվությունը:

 Կրկին խնդրում եմ տրամադրել թ.1 մանկապարտեզի գործունեությունը կասեցնելու որոշումն ու կազմակերպել այցելություն այդ մանկապարտեզի ներսն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաեւ ներկայացնել քաղաքապետարանի այն միջոցառումների պլանը, որը միտված է լինելու նախադպրոցական կրթության “ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիր” ՀՀ օրենքի պահանջն իրականացնելուն:

 Շնորհակալություն համագործակցության համար”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ