02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2013

Մազութը ոնց լափեցին…Բագրատյանը ստել է սովորել /վիդեո/

”Սովորել են կեղծել բաները, 91-ին, 92-ին երբ որ լուսյը տալիս էին, սաղ երեխեքը գոռում էին լույսը տվին, ապրում էինք խավարի ու ցրտի մեջ, բայց պարզվում էր` Հայաստանն այնքան էներգիա էր արտադրում, որքան հիմա: Մազութը ոնց լափեցին, ուղղակի լափեցին… փողը վերցրին, Ռուսաստանում ռուս պաշտոնյաների հետ կիսվեցին”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց ԱԺԴ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ […]

“Նախախորհրդարանի” հայտարարությունը անկախության 22-ամյակի առթիվ

Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար:  Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու, որ այս հնարավորությունները միայն մասամբ իրականացվեցին, ինչի պատճառը մեր ազգային ոգու և գիտակցության մեջ ազատագրական պայքարի իմաստի ու տրամաբանության խեղաթյուրումն էր: […]

Շնորհավորում է

       Արժանապատի՛վ հայեր   Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը,  իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը […]

Դիմում ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կառույցներին

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կառույցներին՝ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի եւ մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար տիկին Նավանեթհեմ Փիլեյին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին  ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ խոշտանգումների և այլ դաժան, […]

Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր

“Facebook” սոցիալական ցանցում ստեղծվել է ”Ազատագրվենք համբուրվելով” խումբ: Խմբի կազմակերպիչները սեպտեմբերի 21-ին բոլորին հրավիրում են Հանրապետության հրապարակ` որքան հնարավոր է երկար համբուրվելոու միջոցով պաշտպանել անկախությունը։  ”Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով: Գալիս ենք զույգերով կամ կազմում զույգեր: Ստանում ենք գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է՝ ”Ազատ Անկախ Հայաստան” ու համբուրվում՝ հնարավորինս երկար: […]

Այսօր մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր իրենց պայքարն են ավարտում կանայք եւ միաժամանակ իրենց պայքարն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս ոճում այսօր կխաղարկվի մեկ մեդալների հավաքածու: 55 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռոման Ամոյանը: Նա պայքարը սկսելու է 1/16-րդ փուլից, որտեղ մրցելու է կամ բելառուսցի Էլբեկ Տարզիեւի կամ էլ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քրիստիան […]

Դեսպան Խաչատրյանի մամուլի ասուլիսը

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ 2013թ. սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետության մամուլի ազգային կենտրոնում  կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անկախության 22 տարիների անցած ուղին, Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակը եւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության ծավալները։  ՀՀ դեսպանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին […]

Փոթորկի արդյունքում կոկորդիլոսները լցվել են քաղաքներ /վիդեո/

Մեքսիկայում “Էմանուել” փոթորիկն ավերածություններ է գործում: Դրա հետեւանքով 97 հոգի արդեն մահացել է, փոթորիկը ծածկել է Մեքսիկայի տուրիստական կենտրոնը: Փոթորկի հետեւանքով Մեքսիկայի մի շարք քաղաքներ լցվել են կոկորդիլոսներով:

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի