15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով: 

Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մրցաշարի շրջանակում ՛՛Խաղաղության շարժում՛՛ միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի ՛՛Պատվավոր անդամի՛՛ կոչում:

Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի ցուցադրական ելույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ