06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր

“Facebook” սոցիալական ցանցում ստեղծվել է ”Ազատագրվենք համբուրվելով” խումբ: Խմբի կազմակերպիչները սեպտեմբերի 21-ին բոլորին հրավիրում են Հանրապետության հրապարակ` որքան հնարավոր է երկար համբուրվելոու միջոցով պաշտպանել անկախությունը։

 ”Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով: Գալիս ենք զույգերով կամ կազմում զույգեր: Ստանում ենք գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է՝ ”Ազատ Անկախ Հայաստան” ու համբուրվում՝ հնարավորինս երկար: Դե ձեզ տեսնեմ, ոնց եք պաշտպանելու Հանրապետությունը: Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր”,-ասված է միջոցառման վերաբերյալ հայտարարության մեջ:

 Կազմակերպիչները դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Հենց այս պատճառով էլ ակցիայի խորագիրը ”Ռուսական զենքի դեմ` հայկական համբույր”-ն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ