16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մազութը ոնց լափեցին…Բագրատյանը ստել է սովորել /վիդեո/

”Սովորել են կեղծել բաները, 91-ին, 92-ին երբ որ լուսյը տալիս էին, սաղ երեխեքը գոռում էին լույսը տվին, ապրում էինք խավարի ու ցրտի մեջ, բայց պարզվում էր` Հայաստանն այնքան էներգիա էր արտադրում, որքան հիմա: Մազութը ոնց լափեցին, ուղղակի լափեցին… փողը վերցրին, Ռուսաստանում ռուս պաշտոնյաների հետ կիսվեցին”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց ԱԺԴ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ մազութ թալանելու գործ իրականում չի եղել: Նա նաև նշել էր, որ Արշակ Սադոյանը դատարանում հայտարարել է, որ մազութ թալանելու վերաբերյալ Բագրատյանի դեմ մեղադրանքները փոխաբերական իմաստով է ասել:

”Դա Արշակ Սադոյանի հիվանդ երևակայության արդյունքն է”,-ասել է Բագրատյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ