02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2013

Պուտինդ թող գնա, կնկա հետ հարաբերությունները լուծի … ՛՛կպան՛՛ իրար /վիդեո/

ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանն ու Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձան Մաքսային միությանն անդամկցելու Հայաստանի մտադրությանը: Արշակ Սադոյանին այս միտքն ընդհանրապես չի գրավում, իսկ Արշակյանը սրա կողմնակիցն է: Վեճի ընթացքում Աղասի Արշակյանը կանգեց ու հայտարարեց. ”Պուտինը երկրիդ թիվ մեկ նախագահն է”: Սադոյանին սա այնքան զայրացրեց, որ նա նետեց. ”Պուտինդ […]

Շահինյա՞նը՝ գլխավոր դատախազ

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը ՀՔԾ նորանշանակ պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանն է: ՛՛Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու, բամբասանքների ոլորտից են և […]

Ռազմաբազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 40 հոգի է մահացել

Յեմենում ռազմաբազայի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել է: Reuters-ի փոխանցմամբ՝  ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ռազմաբազային են մոտեցել պայթուցիկ սարքերով լի երկու մեքենա, որոնք պայթել են: Ենթադրվում է, որ ահաբեկչության հետեւում կանգնած է ՛՛Ալ Քայիդա՛՛ խմբավորումը:

Հոլանդական ակումբի ֆուտբոլիստը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից

Ինչպես նշում է  armsport.am , Հոլանդիայի առաջին լիգայում հանդես եկող Էյնդհովեն թիմի հայազգի պաշտպան Մասիս Արթին Բակերդջյանը հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից : Իրաքում ծնված ֆուտբոլիստը հրավիրվել է հոկտեմբերի 10-ին եւ 14-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար : Հիշեցնենք , որ այդ օրերին մեր հրիտասարդական հավաքականը ընդունելու է Ֆրանսիայի եւ Ղազախստանի երիտասարդներին:

Սերժ Սարգսյանն ու Յան Գիլանը /վիդեո/

“Ես արդեն այստեղ երաժշտություն եմ լսում: Դա արդեն լավ է: Կարծում եմ՝ այստեղ կան նաեւ երաժշտական գործիքներ: Գյումրեցի երեխաները կարող են ստանալ համապատասխան կրթություն”, – Գյումրիում “Օկտետ” թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը ասաց “Deep purple” խմբի մենակատար Յան Գիլանը: Վերջինը երբ 2009թ. “Մեդիամաքս” ՓԲԸ-ի հրավերով Գյումրիում էր, լսելով երաժշտական դպրոցի սաների ելույթները, պատրաստակամություն հայտնեց օգնել […]

Շարունակվում է արտգործնախարարի այցելությունը Իտալիա

Սեպտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առևտրատնտեսական համագործակցության շուրջ, կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցները անդրադարձ կատարեցին միջազգային օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման […]

“Բարգավաճ Հայաստանին” և “Բարև Երևանին”

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի արձագանքը Երևանի ավագանու “Բարգավաճ Հայաստան” և “Բարև Երևան” խմբակցությունների հայտարարություններին Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովում Երևանի ավագանու “Բարգավաճ Հայաստան” և “Բարև Երևան” խմբակցությունների կողմից թեկնածություն չներկայացնելու և աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու փաստը առաջացնում է ափսոսանք և […]

Բրյուսելում անընդունելի են համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելը

Եվրամիությանը Ուկրաինայի միանալու հետ կապված Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումները անընդունելի են, հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:  ՛՛Մենք աջակցում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի սեփական որոշումները կայացնելու՛՛,- ասել է նա, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միեւնույն ժամանակ Ֆյուլեն ասել է, որ Ռուսաստանի կողմից գործադրած ճնշումը ԵՄ-ի համար չի կարող պատճահ դառնալ՝ Ուկրաինայի հետ համաձայնագիր […]

Խոշոր ավտովթար. տուժածներ /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Տեղեկացնում է shamshyan.com-ը: Մանրամասները՝ այստեղ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի