02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2013

Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

“Ուսուցչի օրվան” ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ” ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը: Մրցույթն անցկացրել են  ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին  այս տարի մասնակցել են  40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և  մայրաքաղաք Երևանից: […]

Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը. Մոսկվան վերլուծում է

Եվրամիությունն ակտիվացրել է հետխորհրդային երկրներին “Արեւելյան գործընկերություն” ներգրավելու գործընթացները այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է մտնել Մաքսային միություն, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է РИА Новости-ն: “Բրյուսելում ծայրահեղ ցավագին են ընդունել Հայաստանի ղեկավարության որոշումը Մաքսային միություն մտնելու վերաբերյալ: Դա նրանց համար շոկ էր, դա նրանց համար ազդանշան […]

Ամոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով: Հայ ըմբիշը 4 – 0 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Էլբեկ Թաժիեւի նկատմամբ:Հաջորդ մենամարտը Ամոյանը կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցիչ Վյուղար Ռագիմովի հետ:

Վարդան Ղուկասյանն ընդառաջ վազեց Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գյումրի քաղաքում է: Henaran.am-ի թղթակիցը նկատել է, որ “7 վերք եկեղեցու” մուտքի մոտ Սերժ Սարգսյանին ընդառաջ է վազել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` նախագահին զուգահեռ մտել եկեղեցի: Այդ պահին նախագահին ուղեկցող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մնացել է կանգնած եկեղեցու ծառերի տակ: Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանի անունը վերջերս մամուլում մատնանշվեց խոշոր չափի […]

Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:  Ֆինանսների նախարար Դավիթ  Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները […]

Ռուսաստանը չի՞ վստահում Սերժ Սարգսյանի անկեղծությանը

”ՀՀ իշխանությունները ամբողջությամբ գաղտնի բանակցութուններ են վարել միանալու՝ Մաքսային միությանը: Մաքսային միությանը միանալու գործընթացը գաղտնի է պահվել անգամ իշխող ”Հանրապետականի” անդամներից”,-ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկնեց վերջին օրերին մի քանի անգամ իր կողմից հնչեցված միտքը : ՀԱԿ պատգամավորի խոսքով`  թե հասարակությունից, թե քաղաքական ուժերից գաղտնի բանակցելը քաղաքական դիվանագիտական սկանդալ է. […]

ՊՆ գնդապետ է ձերբակալվել` 2000 դոլար հափշտակելու համար

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու  կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/  20.09.2013թ.  ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու  եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ […]

Վատիկանում բացվեց ՀՀ դեսպանությունը /վիդեո/

Սեպտեմբերի 19-ին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելությունը, և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն” ցուցահանդեսի բացումը։ Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի