04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն: 

Ֆինանսների նախարար Դավիթ  Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման  արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:

<<Հայաստանը կարողացավ  օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի  /FOMC/ հայտարարությունից հետո շուկայում  ստեղծված հնարավորությունը>>-, ասաց  ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝  այս թողարկումը դիվերսիֆիկացնում  է երկրի ֆինանսական աղբյուրները  և ստեղծում ուղենիշ, որը կարող  են հետագայում օգտագործել հանրապետության  մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին անգամ  թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը: 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ