17 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։
Այդ իսկ նպատակով,  իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նավթային ենթակառուցվածքները, ծովային բեռնափոխադրումները, օդանավակայանները, բանկերը, վարչական ու դիվանագիտական օղակները և այլն: Մի խոսքով՝ տարածաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ