12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Մեր բոլոր պայքարները 2020-ից ի վեր ունեցել են խիզախ անուններ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր բոլոր պայքարները 2020-ից ի վեր  ունեցել են   խիզախ  անուններ, որոնք  բնութագրել են տվյալ օրվա, տվյալ ժամանակի մեր մտահոգությունները։Երբ ասում եմ՝ մեր, նկատի ունեմ հավաքական ընդդիմադիր քաղաքական դաշտը, այն ուժերին ու մարդկանց, որ, հատկապես   2020-ի  չարաբաստիկ պատերազմից հետո, վերջապես հասկացան, այն ինչի մասին մենք, հանրապետականներս զգուշացնում էինք, ասելով, որ քպի ոչ մի խոսքին  չի կարելի հավատալ եւ դրանց  բոլոր քայլերը ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Արցախի են։
 Պայքարի այդ տարիները եղան  նոր  ինքնագիտակցական տարիներ, կարծես խելքի եկանք ազգովի եւ այլեւս չհավատացինք քպին  եւ մերժեցինք դրանց։
 Պայքարի անունները շատ բնորոշիչ էին՝ սկսվեց Փրկության շարժմամբ,  դարձավ Դիմադրության շարժում, կուլմինացիան կարծես պետք է   լիներ Սրբազան շարժումը։  Ցավոք՝  չհաջողեցինք։
Բայց եւ  հուսահատվելը մեղք է, ուստի  ինքս  համոզմունք ունեմ, որ դեռ կա    վերջին, վերջնական պայքար եւ այդ  պայքարի անունը  կլինի՝ ՀԱՂԹԱՆԱԿ։ Այո,   հաղթանակ կլինի, երբ բոլորս միասնական կլինենք փողոցում, ուս-ուսի,  ձեռք-ձեռքի։
 Կանե՞նք, կլինի հաղթանակ եւ չարի վերջնական ոչնչացում․․․
Պարտավոր ենք անել»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ