05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։
Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։
ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։
Եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում՝ հիմնավորումը դեռ մի կողմ, պետք է այլ առաջարկ իջեցնի՝ այլընտրանք, հակառակ դեպքում իշխանությունն իր օրակարգային, քարոզչական առավելությունն արագ կկապիտալիզացնի» ։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ