09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Մեր ժողովուրդը նույնիսկ Արցախն ազատագրողների, անվտանգություն ապահովողների ու պետություն կառուցողների թերացումները չներեց․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե իհարկե, ուրիշների մասին առասպելը («50/50» և այլն) դու ու ձեր թերթոնը կարող էիք գրել, տարածել, զրպարտել, բայց քո «Դուբայի,Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել:
Դուք, որ մեր ժողովրդի պատմության մեջ մնալու եք որպես կապիտուլյացված, ազգակործան իշխանության մարմնավորում՝ ինչու՞ ես մտածում, որ բյուջեի փողով  սարքած ու գույնզգույն ներկած մանկապարտեզի ու կարկատաններով փողոցների համար մարդիկ պետք է շնորհակալ լինեն քեզ:
Մեր ժողովուրդը նույնիսկ Արցախն ազատագրողների, անվտանգություն ապահովողների ու պետություն կառուցողների թերացումները չներեց:
Ինչու՞ ես կարծում, որ հազարավոր երիտասարդ կյանքերի խորտակումը, Արցախում ներդրված միլիարդավոր դոլարների մսխումը, դավադրություններն ու պատմական հայրենիքի ուրացումը քեզ արդեն ներել են, ու հիմա քեզ պետք է գովերգեն ու շնորհակալ լինեն ինչ-որ մանկապարտեզի ու սոցորական փողոցի կարկատանային վերանորոգման համա՞ր»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ