22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը չի՞ վստահում Սերժ Սարգսյանի անկեղծությանը

”ՀՀ իշխանությունները ամբողջությամբ գաղտնի բանակցութուններ են վարել միանալու՝ Մաքսային միությանը: Մաքսային միությանը միանալու գործընթացը գաղտնի է պահվել անգամ իշխող ”Հանրապետականի” անդամներից”,-ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկնեց վերջին օրերին մի քանի անգամ իր կողմից հնչեցված միտքը :

ՀԱԿ պատգամավորի խոսքով`  թե հասարակությունից, թե քաղաքական ուժերից գաղտնի բանակցելը քաղաքական դիվանագիտական սկանդալ է. ”Տիգրան Սարգսյանը լինելով եվրոպամետ` հրաման է ստորագրել գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ: Դեռ ամիսներ առաջ նրանք խումբ են ձևավորել, անուն-ազգանուններ են եղել, որ բանակցեն”:

Արամ Մանուկյանը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ը կարծես թե համոզված չէ, որ Սերժ Սարգսյանը անկեղծ է հայտարարության մեջ: ”Ավանտյուրաները շարունակվում են, գցելու գործը շարունակում են, և այս դեպքում ներող կլինեք, որ մենք առարկայական քննարկման մասին չենք կարող ասել՝ կողմ դեմի մասին չենք կարող ասել”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ