02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2013

Հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը կիսաեզրափակիչում ցավալի պարտություն կրեց Կորեայի ներկայացուցիչ Գյուջին Չոից : Մեր մարզիկին խանգարեց նաեւ ստացած վնասվածքը: Ինչեւէ , Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար , իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկեն երկու կորեական հանրապետությունների ներկայացուցիչները:

Սերժ Սարգսյանը պահանջել է Շիրակի մարզպետից

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի վերջում նախագահ Սերժ Սարգսյանը դռնփակ խորհրդակցություն է անցկացրել: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարականներ է տվել: Նախագահը որպես այդպիսին՝ դժգոհություն չի հայտնել, բայց պահանջ դրել է: ”Նախագահը կոնկրետ պահանջ է դրել`տնակային տնտեսությունները վերացնել: Մարդիկ, որոնք բնակարան են ստանում, անպայման պիտի ազատեն տնակներն ու տեղափոխվեն բնակարաններ: Սա է խնդիրը, եւ սա պահանջեց երկրի նախագահը”,- […]

ՀՀ ԿԳՆ-ն արձագանքում է հրապարակային հարցմանը

 Ի պատասխան “Բարև Երևան” խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների “Մաթեմատիկայի” դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների “Մաթեմատիկա” 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից […]

“Նամուս-թասիբ”

Երեկ ազատամարտիկների հերթական համահավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կողմից մեղադրանք է հնչել “Օրինաց երկիր” կուսակցության հասցեին. “ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին”,-ասել է Սուրեն Սարգսյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սակայն Henaran.am-ի հետ զրույցում […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան “Օկտետ” թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում: 1976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. […]

Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ … /վիդեո/

”Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ, բայց սա ամենաշրջահայց որոշումն էր”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին: Ասուլիսի մյուս բանախոսը` նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը սակայն ծիծաղելի որակեց Արշակյանի այս տեսակետը: ”Ինձ համար գերծիծաղելի է նման մոտեցումը: […]

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: “Դիակոնիա” բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի […]

Իրավապահ մարմիններն անո՛ւմ են իրենց գործը

Ոստիկանության պարզաբանումը “”Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է “Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող” Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու դեպքին և անհիմն մեղադրանքներ հասցեագրելով ոստիկանությանը՝ պահանջել, որ այն բացահայտվի: Մամուլի խոսնակի անիրազեկությունը զարմանք է հարուցում, իսկ բացահայտման  պահանջը, մեղմ ասած, ժամկետանց է: Բանն այն է, որ միջադեպից  անմիջապես հետո ոստիկանությունը  տեղեկատվություն է տարածել կատարվածի  մասին՝ նշելով, որ 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն (նույն ինքը՝ Վիգեն […]

Հայրիկյանը միացավ Րաֆֆուն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց անկախության տոնին նվիրված “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները սակավաթիվ են: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` չնայած հանրահավաքի կազմակերպիչը Հովհաննիսյանն է, սակայն նրան միացավ նաեւ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը եկավ, կանգնեց այնքան ժամանակ, մինչեւ Հովհաննիսյանը բարեւեց հավաքվածներին, ապա նրանք ողջունեցին միմյանց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի