25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԿԳՆ-ն արձագանքում է հրապարակային հարցմանը

 Ի պատասխան “Բարև Երևան” խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների “Մաթեմատիկայի” դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների “Մաթեմատիկա” 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից և մարզպետարաններից ստացված հայտերի:

Պատվիրվել է “Մաթեմատիկա” 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է 48194,00 դրամ: Տպագրված դասագրքերի քանակը համապատասխանում է դպրոցներից ստացված պատվերների ընդհանուր քանակին:

1-ին դասարանցիների “Այբբենարանն” ու “Մաթեմատիկա” 1 /1 մաս/ դասագրքերը աշակերտներին տրվում են որպես նվեր, ուստի այդ գրքերը երեխաների կողմից դպրոցին ետ չեն վերադարձվում և տպագրվում են ամեն տարի:

Մինչև այսօր հանրապետության որևէ դպրոցից ԿԳ նախարարությունը ոչ նշված, ոչ էլ որևէ այլ դասագրքի  պակաս քանակի վերաբերյալ ահազանգ չի ստացել: Եթե բաշխման ժամանակ առաջացել են խնդիրներ, այսինքն դպրոցներում կանխատեսումներից ավել կամ պակաս աշակերտներ են ընդունվել, ինչից էլ հնարավոր է առաջացած լինեն տիկին Բախշյանի հարցադրումները, ապա նման դեպքերում ընդամենը անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կամ մարզային կրթության վարչությանը և հարցը լուծում կստանա:

Ինչ վերաբերում է հրատարակիչների կողմից տրամադրվող և գրախանութներում, տարբեր վաճառակետերում վաճառելու հարցին, ապա դրանց համար սահմանված ժամկետներ չկան, պարզապես դրանց վրա պետք է բացակայի “Վաճառքի ենթակա չէ” նշագրումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ