12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայրիկյանը միացավ Րաֆֆուն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց անկախության տոնին նվիրված “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները սակավաթիվ են:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` չնայած հանրահավաքի կազմակերպիչը Հովհաննիսյանն է, սակայն նրան միացավ նաեւ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը եկավ, կանգնեց այնքան ժամանակ, մինչեւ Հովհաննիսյանը բարեւեց հավաքվածներին, ապա նրանք ողջունեցին միմյանց, մի քանի րոպե խոսեցին, ապա Հովհաննիսյանը բարձրացավ բեմ:

“Նա ցանկացավ, որ սա վերջին տարին լինի, երբ Հայաստանը տոնում է անկախությունը` փաստացի անկախություն չունենալով: Մեր անկախությունը, ինքնիշխանությունը վտանգի մեջ են”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` կրկին պահանջելով “այս վիճակի” մեղավորների հրաժարականը:

“Բոլորս միասին պետք է ստեղծենք մի նոր ճակատ, անկախ քաղաքական եւ քաղաքացիական պատկանելությունից: Մեր ազատությունը, արդարությունը վտանգի տակ են, եւ եթե մենք դուրս չգանք մեր անկյուններից, ոչ մեկը չի ներելու մեզ մեր պետության կորստի համար”,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ այս պայքարը կշարունակվի մինչեւ հաղթանակ եւ նետեց. “Թող ոչ մեկը ոչ արեւելքից, ոչ արեւմուտքից անկախության շեմին մեզ քարոզչություն չկարդա”:

Հովհաննիսյանը խոսքը փոխանցեց ազատամարտիկ Խաչիկ Հարությունյանին, ապա “Ժառանգական” Անահիտ Բախշյանին:

20:42

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու համար սեպտեմբերի 26-ին ու 27-ին մեկնելու են Սյունիքի մարզ՝ աջակցելու թիվ 38 ընտրատարածքում առաջադրված իրենց թեկնածուին՝ Սամվել Հայրապետյանին: Ապա իրենք կինեն ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքին, որը կկայանա Ազատության հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ