02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2013

Զոհրաբյանի պատճառով…ԲՀԿ-ը 2 թևի է բաժանվել. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդա­մակցության վերաբերյալ հստակ է, այնուամենայնիվ’ կուսակցու­թյունում հարցի շուրջ երկու բևեռ է առաջացել: Դա է վկայում այն փաստը, որ մինչ օրս ԲՀԿ-ը կուսակցության անունից Մաքսային միությանը անդամակ­ցելու հարցով հանդես չի եկել հայ­տարարությամբ եւ չի հայտնել քա­ղաքական հստակ դիրքորոշում… Ինչ վերաբերում է կուսակցությու­նում հարցի վերաբերյալ առկա եր­կու կարծիքին, Ուրիխանյանը […]

Ջերմացել են. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ նախագահական ընտրություններից հետո օր օրի ջերմանում են ԲՀԿ առաջնորդի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները` դառնալով “շակալադնի”: Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը ոչ միայն մասնակցում է իր “ոխերիմ բարեկամ” Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա արարողությանը, այլեւ այդ ընթացքում, երբ “համապատասխանները” նրան զգուշացրել-ասել են, թե` էդ ինչ “քաղաքական ախմախություններ” եք ցույց տալիս […]

Քոքոբելյանը հերթական ՀԷԿ-ն է կառուցում. Ժողովուրդ

Թերթին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական ՀԷԿ-ն է կառուցում: Քոքոբելյանին պատկանող երրորդ ՀԷԿ-ը եւս կառուցվում է Պաղջուր գետի վրա’ Գետահովիտ գյուղի մոտ: Ընդ որում, նա նոր ՀԷԿ-ը կառուցում է տխրահռչակ ՛՛Խաչաղբյուր-2՛՛-ը վաճառելուց հետո: Թերթը հիշեցնում է, որ ՛՛Խաչաղբյուր-2՛՛-ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի […]

”Կյանքի խոսքի՛՛ գլուխը ՛՛Ցէռէու՛՛-ն է. Իրավունք

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղե֊ցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Շաքե քահանա Հայրապետյանին թերթը հարց ուղղեց, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ ՛՛Կյանքի խոսք՛՛ կրոնական կազմակերպությունը Հայաստանում բավականին թուլացել է: Տեր Շաքեն ասաց ՛՛Գիտեք ինչ, ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը Սաենթոլոջի աղանդի ձա­գուկն է Հայաստանում, որովհետեւ այն տարբեր անուններով Է տարածվում աշ­խարհում, օրինակ’ ՛՛Նոր կյանք՛՛, բայց նույն Սաենթոլոջին […]

Մոլորեցրել է պատգամավորներին` խոսելով նախագահի ձայնով

Վրացի դերասան Կարտլոս Նատրոշվիլին, ով նմանակում է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հեռախոսով մի քանի նախարարի է մոլորեցրել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Նախագահի ձայնով հումորիստը մեկին մամուլի ասուլիսի է կանչել, մյուսին կարեւոր հանդիպման: Հետաքրքրական է, որ նախարարներից մի քանիսը իսկապես հավատացել են դերասանին:

Կոռուպցիայի դասական օրինակ. Ժամանակ

Թերթը պարզել Է, որ ՊԵԿ համակարգին կապի ծա­ռայությունների համար 2013 թ. պետբյուջեից հատկացված Է եղել 57 մլն դրամ, որի գերակ­շիռ մասն ուղղորդվել Է ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանին պատկանող ՛՛Յուքոմ՛՛ ընկերու­թյանը, որը ֆիքսված եւ Ինտեր­նետ կապի ծառայություն է մա­տուցում: Բացի կապի ծառա­յությունից, ՊԵԿ-ն այս տարի ՛՛Յուքոմին՛՛ հսկայական գու­մարներ’ 34 մլն դրամ Է փո­խանցել այլ ծառայությունների շրջանակում: […]

Միայն խոզի միս են վաճառում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” փոխանցմամբ` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ինչպես ՀՀ մյուս բնակավայրերում, սոցիալական խնդիրը բավականին լուրջ է։ Այստեղ եւս բնակիչները ահազանգում են արտագաղթի մեծ չափերի մասին, իշխանությունները՝ բերում մեղմացնող տվյալներ։ Դիլիջանցի մսավաճառներից մեկը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը միայն խոզի միս է վաճառում, քանի որ մի տավարը 100-150 կգ է կշռում, իսկ […]

Յան Գիլանի համար Հայաստանն ասոցացվում է լացակումած երաժշտության հետ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը գրում է. “Երեկ Երեւանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում իրեն անչափ դուր է գալիս օդում թեւածող արկածների ոգին, բայց, չգիտես ինչու, Հայաստանն իր համար ասոցացվում է լացակումած երաժշտության հետ: Ավելի շու կատակով հավելեց, որ եթե երաժշտությունն իր մոտ գենետիկ չլիներ, ապա համալսարան ընդունվելու դեպքում գուցե լրագրող […]

Դատարանը մերժեց Լյուդմիլա Սարգսյանին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, թե երեկ վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ  համագումարի արձանագրությունը: Ըստ այս արձանագրության, կուսակցության ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: “Հիշեցնենք, որ կուսակցությունը պառակտվեց՝ մի մասն անցավ Սեդրակ Աճեմյանի հովանու տակ, իսկ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մնաց Լեւոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի