Զոհրաբյանի պատճառով…ԲՀԿ-ը 2 թևի է բաժանվել. Ժամանակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հստակ է, այնուամենայնիվ’ կուսակցությունում հարցի շուրջ երկու բևեռ է առաջացել:
Դա է վկայում այն փաստը, որ մինչ օրս ԲՀԿ-ը կուսակցության անունից Մաքսային միությանը անդամակցելու հարցով հանդես չի եկել հայտարարությամբ եւ չի հայտնել քաղաքական հստակ դիրքորոշում…
Ինչ վերաբերում է կուսակցությունում հարցի վերաբերյալ առկա երկու կարծիքին, Ուրիխանյանը նորմալ է վերաբերվում: ՛՛ԲՀԿ-ում շատ կարծիքներ կան, եւ դա նորմալ է, որովհետեւ մեզ մոտ որոշումները կայացվում են շատ երկար եւ բազմակողմանի քննարկումների, բոլոր կարծիքների համադրման արդյունքում: ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ կողմնակից է բոլոր պետությունների, միջպետական միավորումների հետ համապարփակ, բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը: Բնականաբար, առաջնայինը ՀՀ շահն է: Այսինքն’ ինքնանպատակ գործակցություն չի կարող լինել՛՛:
Թերթի տեղեկություններով՝ Մաքսային միության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնելուն դեմ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, ով, ինչպես հայտնի է, Աժ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն է եւ, փաստորեն, ՄՄ-ի վերաբերյալ դրական դիրքորոշման դեպքում բավական անհարմար վիճակում կհայտնվի: Կուսակցության մամուլի խոսնակի խոսքով’ որեւէ հակասություն չկա, երբ Նաիրա Զոհրաբյանը Աժ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն է, սակայն կուսակցության առաջնորդը կողմ է Մաքսային միությանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: