19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ու Յան Գիլանը /վիդեո/

“Ես արդեն այստեղ երաժշտություն եմ լսում: Դա արդեն լավ է: Կարծում եմ՝ այստեղ կան նաեւ երաժշտական գործիքներ: Գյումրեցի երեխաները կարող են ստանալ համապատասխան կրթություն”, – Գյումրիում “Օկտետ” թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը ասաց “Deep purple” խմբի մենակատար Յան Գիլանը:

Վերջինը երբ 2009թ. “Մեդիամաքս” ՓԲԸ-ի հրավերով Գյումրիում էր, լսելով երաժշտական դպրոցի սաների ելույթները, պատրաստակամություն հայտնեց օգնել դպրոցի կառուցմանը: Նա իր ընկերների հետ կազմակերպեց բարեգործական համերգ, որտեղ հավաքագրվեց շուրջ 110 000 ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության եւ բարեգործների շնորհիվ դպրոցի կառուցման հաշվեհամարին փոխանցվեց 485 000 դոլար: 20 միլիոն դրամը տրամադրեց ՀՀ պետբյուջեն:

Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծանոթացավ իրականացված վերակառուցման աշխատանքներին: Նախագահը կմասնակցի սաների համերգին, այնուհետ ներկա կլինի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ