02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2013

Հայաստանի հավաքականը Չեխիայում է

Հայաստանի հավաքականը Չեխիայում է Ինչպես նշում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Չեխիա,որտեղ սեպտեմբերի 6-ին ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Չեխայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Պրահայի “Էդեն Արենա” մարզադաշտում:Մեր հավաքականը հանրվանել է Պրահայի “Մարիոտ Կորտյարդ Ֆլորա հյուրանոցում”: Այսօր Երևանի ժամանակով 20:30-ին […]

Շավարշ Քոչարյանը բացահայտումներ է արել Մաքսային միությանն անդամակցության բանակցություններից

”Փաստինֆո”-ի փոխանցմամբ` Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում արտահայտած մտքերը Հայայստանի’ մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ հարցազրույցում ինքը տեսակետ էր հայտնել, որ մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը,  Շավարշ Քոչարյանն ասել է. ”Ես այդպիսի բան չեմ ասել: […]

Ինչո՞ւ հիմա

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը հիմա արվեց, քանր որ արդեն նոյեմբերին կայանալու է Վիլնյուսի գագաթաժողովը: Բացի այդ հիմա Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի վրա: Եվ երրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր մեծ քսանյակի գագաթաժողովի նախաշեմին ինչ-որ հզոր բան ունենալ:  Այս մասին Շահնազարյանը խոսեց այսօր ասուլիսում:  […]

“Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ”. Արմեն Մարտիրոսյան

“ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Սերժ Սարգսյան –Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության մասին: Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը անսպասելի է եղել քաղաքական մի շարք ուժերի համար: «Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ: Մենք ունեցանք մի գործընթաց, որին չմասնակցեցին ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ հասարակությունը, […]

Հաղթեց Սերժ Սարգսյանը

՛՛Դեռ ամիսներ առաջ ես կանխատեսել էի, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի: Մեկը պետք է հուսախաբ լինի, և դա պետք է լիներ Եվրամիությունը և եվրոչինովնիկները: Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ որևէ ձևով չի պատրաստվում հուսախաբ անել իր դաշնակցին: Եթե Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից ու հանդիսանում է ամենաակտիվ անդամներից մեկը, ուրեմն Հայաստանը չի կարող […]

Մահափորձ

Անհայտ ահաբեկիչները այսօր մահափորձ են իրականացրել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմի դեմ, փոխանցում է Associated Press-ը: Նախարարին փորձել են սպանել` Կահիրեի կենտրոնում ավտոմեքենան պայթեցնելով:   Պայթյունի հետեւանքով չորս պատահական անցորդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն նախարարը չի տուժել:  

Նոր կոալիցիա՞

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա ներքաղաքական իմաստով բավական փոփոխություններ կլինեն: ՛՛Եթե դա տեղի ունենա, չեմ բացառում, որ կընդլայնվի կոալիցիան, կարճ ժամանակ հետո ազատությունները, քաղաքացիական ինստիտուտների զարգացման հնարավորությունները և գործունեությունը կիջեցվի ու կհավասարեցվի այն մակարդակին, որը կա այսօր Ռուսաստանում: Կգնան էական խստացումներ՛՛: Նրա խոսքով՝ կառավարող կոալիցիայում […]

“Միաժամանակ չես կարող լինել եւ ավազակի, եւ ազնիվի դաշնակիցը”

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսելով   Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի մաքսային միությանը անդամակցելու  հայտարարության մասին նկատեց.” Նախագահի հայտարարությունն առաջին քայլն է, որը պետք է քննարկվի եւ համապատասխան վերաբերմունքի արժանանա”։ Նա նշեց, որ նախագահի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, այն դառնում է գործող օրենք, երբ ԱԺ-ն քննարկում է, իսկ […]

“Սովետական ազատ աշխարհ` Հայաստա՞ ն” /վիդեո/

”Հայաստանում Ռուսաստան ասելով հասկանում են խորհրդային միություն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Սակայն նրա խոսքով` Մաքսային միություն ասելով պետք չէ հասկանալ Խորհրդային միություն: ” Նման լուրերը տնային տնտեսուհիների համար են: Ես չեմ հիշում ոչ մի դեպք, որ կայսրությունը վերականգնվի, երկրորդ հերթին դա ոչ ոք չի ուզում: Ռուսաաստանը ևս չունի Խորհրդային միությունը վերականգնելու ցանկություն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի