26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաղթեց Սերժ Սարգսյանը

՛՛Դեռ ամիսներ առաջ ես կանխատեսել էի, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի: Մեկը պետք է հուսախաբ լինի, և դա պետք է լիներ Եվրամիությունը և եվրոչինովնիկները: Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ որևէ ձևով չի պատրաստվում հուսախաբ անել իր դաշնակցին: Եթե Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից ու հանդիսանում է ամենաակտիվ անդամներից մեկը, ուրեմն Հայաստանը չի կարող որդեգրել Եվրամիության անդամակցության ուղին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու որոշումը բխում է Հայաստանի և Արցախի անկախության շահերից: ՛՛Սերժ Սարգսյանը անվտանգության հարցերին դեմ չէր գնա երբեք, նա իմաստուն որոշում ընդունեց: Քաղաքական ուժերը պատասխանատվությունը դրել էին Սերժ Սարգսյանի վրա, նա էլ պատասխանատվություն վերցրեց ու որոշեց՛՛,-նշեց Հովհաննիսյանը: 

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, ապա քաղաքագետը նկատեց, որ Ասոցացման համաձայնագրի տեքստը հրապարակվել է Ուկրաիանոււմ, և նմանատիպ համաձայնագրի տեքստը մեզ վրա ավելի մեծ պարտականություն է դնում, քան անդամ երկրների վրա:

՛՛Սա դուել էր եվրոպական չինովնիկների և Սերժ Սարգսյանի միջև, որում հաղթեց Սերժ Սարգսյանը … Եվրոպան գալու է խնդրի, որ Հայաստանը նախաստորագրի պայմանագիրը, ավելին արդեն խնդրում է՛՛,-եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ