08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Միաժամանակ չես կարող լինել եւ ավազակի, եւ ազնիվի դաշնակիցը”

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսելով   Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի մաքսային միությանը անդամակցելու  հայտարարության մասին նկատեց.” Նախագահի հայտարարությունն առաջին քայլն է, որը պետք է քննարկվի եւ համապատասխան վերաբերմունքի արժանանա”։

Նա նշեց, որ նախագահի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, այն դառնում է գործող օրենք, երբ ԱԺ-ն քննարկում է, իսկ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հակասահմանադրական չէ։

“Այս ամենը կարելի էր կանխել եւ սպառնալիքներին դիմակայել հրապարակային քննարկումներով եւ հրապարակային դիվանագիտությամբ։ Ռազմավարական նշանակության հարցերի քննարկման դաշտ պետք է ներգրաված լինի նաեւ միջազգային հանրությունը”,- ասաց   Պարույր Հայրիկյանը ։ 

Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությանը, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի օրակարգում է, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ միջազգայնագետ Վիգեն Սարգսյանը պետք է որ լավ հասկանա, որ երկկողմ հարաբերություններում կա երկրորդ կողմի տեսակետ, որը հստակ ասել է, թե մեզ համար չկա  “եւ, եւ, դու միաժամանակ չես կարող լինել եւ ավազակի, եւ ազնիվի դաշնակիցը”։

Պարույր Հայրիկյանը հիշեցնում է նաև, որ  բազմաթիվ պաշտոնյաններ խոսել էին եվրոպական կողմնորոշման նախընտրելիության մասին, ուստի, ինքն ակնկալում է, որ նրանք պետք է հանդես գան հրաժարականների շարքով։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ