02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2013

Վարչապետի հանձնարարականը նախարարներին

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեկ հրապարակված Համաշխարհային մրցունակության զեկույցին, որտեղ Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքերը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ համաշխարհային մրցունակության զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների մրցունակությանը չափը: ՛՛ Երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով […]

Ինքնասպանության փորձ կատարած Գուրգեն Մարգարյանի հորը վիրահատել են

Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում  կացնահարված Հայաստանի զինված ուժերի  սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը այսօր ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են “Մալաթիա” բժշկական կենտրոն: Կենտրոնի բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց , որ Արտուշ Մարգարյանը այսօր տեղափոխվել է հիվանդանոց ստամոքսի շրջանում ունեցած խորքային վնասվածքներով: Նա արդեն վիրահատվել է և վիճակը կայուն է գնահատվում: ՀՀ […]

Կոմիտաս 5-ը կրկին պաշարվել է / ֆոտո, վիդեո /

Այսօր առավոտյան կրկին լարված իրավիճակ է Կոմիտաս 5-ում: Հիշեցնենք, այստեղ կառուցվում է բարձրահարկ շինություն, և հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Ըստ բնակիչների` բողոքի ակցիաներից հետո շինարարական աշխատանքներն ընդհատվել էին, սակայն այսօր առավոտվանից բեռնատար ավտոմեքենաները սկսել են երթեւկը. “Առավոտվանից էստեղ նստած էինք, պիտի չթողնենք մեքենաները մտնեն տարածք: Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, բայց իրենք վերցրել […]

Կառլեն Մկրտչյանը հայտացուցակում է

Հայտնի է դարձել Մախաչկալայի Անժիի հայտացուցակը՝ Եվրոպայի լիգային մասնակցելու համար:Հայտացուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ, որոնց թվում է նաև թիմի նորեկ, Դոնեցկի Մետալուրգի նախկին և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը մի քանի օր առաջ տեղափոխվեց դաղստանյան ակումբ և նույնիսկ մասնակցեց Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը Գրոզնիի Թերեքի դեմ:Ի դեպ, Անժին մասնակցելու […]

Եվրոպական Հանձնաժողովը համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Եվրոպական Հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը: Ներկայացնում ենք տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը: “Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի […]

Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ

Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու: Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, […]

Նշանակում

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Կարեն Թամազյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության ֆինանսների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ համապատասխան մրցույթ է տեղի ունեցել և հաղթել է Կարեն Թամազյանն, ով ներկայումս աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է և նախարարությունում աշխատում է 1996 թվականից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ու բեղմնավոր աշխատանք մաղթեց:

ԵՄ յոթ երկրների արտգործնախարար արձագանքել են

Անդրադառնալով Հայաստանի` Մաքասային միությանը անդամակցելու որոշմանը` Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին, փոխանցում է “Ազատությունը”: “Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով”, – հայտարարել […]

Չկրկնել Քոչարյանի սխալը /վիդեո/

ՀՀ նախկին արգործնախարար, արատակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասրադյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է լինել եւ Մաքսային միության կազմում, եւ Եվրոպական ասոցացման համաձայնագիր կնքել: Դեսպանի խոսքով, կարելի է ողջունել նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը: “Կամ-կամ-ը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին: Բայց եթե չստորագրենք ասոցացման պայմանագիրը` գուցե խնդիրներ ունենանք”,-ասաց դիվանագետը` ավելացնելով, որ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի