Փառք Աստծո, պայմանագիր չի կնքվել

՛՛Փառք Աստծո՝ պայմանագիր չի կնքվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար, նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով Մաքսային միությանն անդամակցելու շուրջ ստեղծված իրավիճակը: ՛՛Հայտարարությունը, որ արվեց նախագահի կողմից Մոսկվայում, չի կարելի գնահատել այլ կերպ քան ինքնիշխանություն` ՛՛անվտանգության՛՛ դիմաց: Սա է այս գործարքի իմ գնահատականը՛՛,-նշեց ԱԱԾ նախկին պետը` հավելելով. ՛՛Հայաստանի Սահմանադրությունը բացառում է լիարժեք անդամակցությունը […]