Պետք է գտնել մի տարբերակ, որ գերհզորներից ոչ մեկին չնեղացնենք. Վարդան Բոստանջյան
_1378371262.jpg)
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը այսօր “Հենարան” ակումբում անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը նշեց, որ այս պահին ինքը առաջնորդվում է զուտ ազգային շահերից բխող դատողություններով, որ ամենակարևորը ազգային անվտանգության խնդիրն է: Հետևաբար քանի որ ՀՀ այս պահին գտնվում է ՀԱՊԿ- ի շրջանակներում նա պաշտպանվելու խնդիր ունի:
Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` գոյություն ունեն մի քանի գեո-ուժեր, որոնք մոլորակի շարժը պահում են իրենց ձեռքում, այդ ուժերից մեկն էլ Ռուսաստանն է հանդիսանում: Այս պարագայում Հայաստանի արհեստականորեն անորոշ կեցվածք ընդունելը հղի է տհաճ անակնկալներով: Բոստանջյանը համոզված է` արտաքին քաղաքական վեկտորը պետք է այնպես լինի, որ “հանկարծ մեկին կամ մյուսին Հայաստանը չնեղացնի”:
Վարդան Բոստանջյանը չի պատրաստվում քննարկել եւ-եւ-ի ու կամ-կամ-ի տարբերակները, դրանք տեխնիկական խնդիրներ են: Միայն թե Հայաստանը պետք է գտնի մի տարբերակ, որ գերհզորներից ոչ մեկը չդժգոհի.
”Այսինքն` պետք է գտնենք մի մոդուս , վարքագծի տարբերակ, որի պարագայում, եթե անգամ խոսելու բան ունեն, իրենք իրանք իրար հետ խոսեն, ոչ թե գան մեր կրծքից բռնեն” :