05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փառք Աստծո, պայմանագիր չի կնքվել

՛՛Փառք Աստծո՝ պայմանագիր չի կնքվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց  ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար, նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով Մաքսային միությանն անդամակցելու շուրջ ստեղծված իրավիճակը: 

՛՛Հայտարարությունը, որ արվեց նախագահի կողմից Մոսկվայում, չի կարելի գնահատել այլ կերպ քան ինքնիշխանություն` ՛՛անվտանգության՛՛ դիմաց: Սա է այս գործարքի իմ գնահատականը՛՛,-նշեց ԱԱԾ նախկին պետը` հավելելով. ՛՛Հայաստանի Սահմանադրությունը բացառում է լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը՛՛:

Ըստ Շահնազարյանի՝ Մաքսային միության կանոնադրությունը նախատեսում է վերպետական մարմիններ, որոնք կազմեն ընդհանուր տարածք ու այդ մարմինն է որոշելու Մաքսային քաղաքականությունը, կանոնակարգելու արտաքին առևտուրը երրորդ երկրների հետ:

Շահնազարյանի համար ակնհայտ է, որ այս որոշումն ընդունվել է վերջերս, և դա կայացվել է Ռուսաստանի ահռելի ճնշումների արդյունքում, ինչի մասին խոսել են ՌԴ-ի պաշտոնատար անձինք: ՛՛Առաջինը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքն է, որ կիրառվել է Մոսկվայի կողմից:

Երկրորդը սպառնալով Հայաստանում սրել ներքին իրավիճակ, ՌԴ առաջին քարտուղարն ասել էր, որ սպասվում է թեժ աշուն՛՛:

Դավիթ Շահնազարյանը հնարավոր չի համարում նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումն ու Մաքսային միությանն անդամակցությունը միաժամանակ: ՛՛Ասոցացման համաձայնագրի ուղն ու ծուծը հենց խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրն է՛՛,-նկատեց նա:  

՛՛Մաքսային միությունը չկայացած, չկայացող ու ապագա չունեցող կառույց է՛՛,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ