20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Նոր կոալիցիա՞

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա ներքաղաքական իմաստով բավական փոփոխություններ կլինեն:

՛՛Եթե դա տեղի ունենա, չեմ բացառում, որ կընդլայնվի կոալիցիան, կարճ ժամանակ հետո ազատությունները, քաղաքացիական ինստիտուտների զարգացման հնարավորությունները և գործունեությունը կիջեցվի ու կհավասարեցվի այն մակարդակին, որը կա այսօր Ռուսաստանում: Կգնան էական խստացումներ՛՛: Նրա խոսքով՝ կառավարող կոալիցիայում ոչ միայն ԲՀԿ-ը կարող է հայտնվել, այլև խորհրդարանական այլ ուժեր, որոնք ողջունում են Մաքսային միությանն անդամակցությունը: 

Վերջինս կարծում է, որ կարևոր է կարողանալ կանգնեցնել գործարքը: ՛՛Կարևորը Հայաստանում քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը չթույլատրեն այդ անընդունելի գործարքը, թե երրորդ հանրապետությունը կունենա այն ճակատագիրը, որն ունեցավ առաջին հանրապետությունը: Ամեն ինչ չէ, որ ավարտված է, կարելի է փոխել՛՛,-շեշտեց նա:

Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ Մաքսային միությունը նույնիսկ օլիգարխիայի շահերին է դեմ: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ