02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2013

Դիլիջանի միջազգային դպրոցը դռները կբացի 2014-ին

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին:Առաջին ուսումնական տարում այն կնդունի 90 աշակերտների, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝առնվազն 60 երկրներից:Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կհասնի 30 հազար դոլլարի, սակայն աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակի շնորհիվ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր խոսեցին դպրոցի հիմնադիրներից՝ Վերոնիկա Զոնաբենդը […]

Պետք է վստահել հանրապետության նախագահին. նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով

Մաքսային միությանը միանալու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա, Տեսակետը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովինն է:   “Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով նշել է, որ կողմնակից է խորացնելու հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրասիական տարածաշրջանում, Եվրասիական կառույցներում: Հայաստանի նախագահն էլ իր հայտարարությունում նշեց, որ մտնելով Մաքսային միություն, չի նշանակում, որ […]

Ընդդիմադիր ակտիվիստը կարկառուն ՀՀԿ-ականի որդի է. Հայկական ժամանակ

Ինչպես գրում է “Հայկական ժամանակը”, երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը. նա երկու ամսով կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում: Թերթին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ, “Հանապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր” ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը:  […]

“Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”. Հայաստանը բարելավել է դիրքերը

՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ Մանուկ Հերգնյանը և Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրին “Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”-ի արդյունքները: Կազմակերպության նախագահ Հերգնյանը նշեց, որ զեկույցի առաջին տասնյակը բավական կայուն է, ու հիմնականում քիչ փոփոխությունների է ենթարկվում: Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, նրան հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը: ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում զգալի […]

Բրյուսելում դիվանագետներն ու պաշտոնյաները ցնցված են Հայաստանի անակնկալ շրջադարձով. Ստյոպա Սաֆարյան

Բրյուսելում դիվանագետներն ու պաշտոնյաները այսօր կեսօրից ցնցված են Հայաստանի անակնկալ շրջադարձով: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում նշում է “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով Բրյուսելում հանդիպումների է մասնակցում ԵԺԿ շրջանակներում: “Քանի ժամ է, ինչ նրանք չեն կարողանում թաքցնել ոչ իրենց տարակուսանքը, ոչ զայրույթը եւ դա անթաքույց էր օրվա բոլոր հանդիպումների ժամանակ, որ ունենում եմ այստեղ: Պաշտոնական […]

Ինչ կատարվեց. Ժողովուրդ

Թերթը նկատում է, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին այն մասին, որ իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը: Ըստ այդմ` Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարից պաշտոնից հեռացնել արեւմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին եւ եվրոպամետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարներին:  Վարչապետի առավել հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: […]

Եւս երեք տարով հարկից կազատվի. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի “Ախթամար” հյուրանոցային համալիրին եւս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: “Ախթամարը” պատկանում է հայտնի Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին: “Ալրաղացի Լյովիկի այս “օբեկտը” կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ: Պաշտոնապես ձեւակերպվում է, որ “Ախթամարը” նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում […]

Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին. ԵՄ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:  “Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի […]

“Հայաստանն արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կնքելու հնարավորությունը”

ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը Frence-Presse գործակալությանը ասել է, որ Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը:  “Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են”,- ասել է նա: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված