05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բրյուսելում դիվանագետներն ու պաշտոնյաները ցնցված են Հայաստանի անակնկալ շրջադարձով. Ստյոպա Սաֆարյան

Բրյուսելում դիվանագետներն ու պաշտոնյաները այսօր կեսօրից ցնցված են Հայաստանի անակնկալ շրջադարձով: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում նշում է “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով Բրյուսելում հանդիպումների է մասնակցում ԵԺԿ շրջանակներում:

“Քանի ժամ է, ինչ նրանք չեն կարողանում թաքցնել ոչ իրենց տարակուսանքը, ոչ զայրույթը եւ դա անթաքույց էր օրվա բոլոր հանդիպումների ժամանակ, որ ունենում եմ այստեղ: Պաշտոնական Երեւանից ակնկալում են պարզաբանումներ թե Եվրոպական հանձնաժողովում, թե Եվրոպական խորհրդարանում: Տեսնենք, թե ինչ հեքիաթ են մոգոնելու այս անգամ”,-նշել է Սաֆարյանը:

“Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ու վտանգավոր բան է տեղի ունենում. Մաքսային միությանը միանալու անսպասելի մտադրություն հայտնելով վտանգվում է ոչ միայն Հայաստանի անկախությունը /ոչ մեկ այնքան միամիտ չէ, որ հավատա թե Եվրասիական միությունը տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագիծ է/, այլեւ կորցնում է իր լավագույն հեռանկարներից մեկը՝ եվրոպական շուկաներ ու տարածություն մուտք ստանալու, ավելի կայուն ու ժողովրդավարական պետություն ունենալու հնարավորությունը: Իսկ աշխահաքաղաքական մեծ խաղից ձեռքբերում հաստատ Ռուսաստանն է ունենալու, այլ ոչ թե Հայաստանը:

Տնտեսական առումով էլ նա ավելին չի ստանալու, քան ունի կամ կարող է ստանալ Ռուսաստանից այսօր: Երկրորդ անգամ է, որ սարսափելի մեծ վախի զգացողություն է առաջանում մոտս. առաջինը հայ- թուրքական արձանագրություններին ծանոթանալու ժամանակ էր, երկրորդը՝ Պուտին-Սարգսյան համատեղ հայարարությունը կարդալիս:

Պատմության տխուր էջերի մասին ընթերցելիս միշտ տարակուսում էի, թե միթե՞ այդ ժամանակներում թեկուզ մի քանի խելացի մարդ չեն կարողացել կանխել Հայաստանի համար դրամատիկ զարգացումների ընթացքը:

Ու սկսում էի անգամ կասկածել, թե այդ ժամանակներում նորմալ, սթափ մտածող մարդիկ չեն եղել: Իսկ հիմա ներկայիս վտանգավոր փաստի օրինակով հասկանում եմ, որ նրանք միշտ եղել են, ուղղակի չեն կարողացել կանխել ողբերգությունը: Այս անգամ պարտավոր ենք կանխել, իմ ազնիվ ու շիտակ հայրենակիցներ: Չհանձնվեք”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ