02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2013

“Սարդարապատ-Նախախորհրդարանի հայտարարությունը ընթանում է ինչ-որ դավադրամոլական զրպարտչական հունով”

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվել է ,որ «Հայազն» կուսակցության 7-8 անդամներ, այդ թվում քաղաքագետ Արմեն Աղայանն ու կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Երեւանի Հյուսիսային պողոտայում հարձակվել և բռնության են ենթարկել  «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանին: Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց “Հայազն” կուսակցության մամլո խոսնակ Արմեն Հովհաննիսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք […]

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի` Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել. ՀՅԴ

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում։  Բայց խնդիրն այն է, որ […]

Պուտինը հավատացնում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի: Պուտինը Սնոուդենին “տարօրինակ տղա” է անվանել: “Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ […]

Սամասուդ….խայտառակվելու ենք

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան ր էջում գրել է. ՛՛Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ արևելյան գործընկերությունն է։ 2 զեկումցում ունեմ։ Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ։ Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացեներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից մեր երկրի մաքսային […]

Ոստիկանները շղթայել են նախագահի նստավայրը` կան բերման ենթարկվածներ /վիդեո, ֆոտո/

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա: Մասնակիցները՝ հիմնականում երիտասրադներ, “Ժաառնգականներ” հայտարարեցին, որ իրենք դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Հիշեցնենք, երեկ այս մասին Մոսկվայում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները կարմիր վզկապներ են կրում եւ ուտում են  CCCP պաղպաղակ : Ըստ նրանց Հայաստանը փորձում է վերադառնալ Խորհրդային Միությանը: Բողոքավորները պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով […]

Քոչարյանը կա՞պ ունի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո պետք է մտածել, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական կտա: Henaran.am-ի հարցին, թե արդյոք այդ որոշման հետ հարկ է կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ ակնկալել նրա վերադարձը՝ որպես վարչապետ, քաղաքագետը մասնավորապես նշեց.  ՛՛Դրանք բամբասանքներ են: Անհատների մասին չէ խոսքը: Սա […]

6 000-ից ավելի գրքեր են նվիրել

Երևանը “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, “Ֆլեշմոբ Դիվիզիա” երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև “Գրքի բանկ – նվիրատվության տաղավար” ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում  տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները “Գրքի բանկի” միջոցով նվիրել […]

“Արդեն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անցնել պրակտիկ դաշտ”

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց, ինքը Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության մեջ ՀՀ քաղաքականության մեջ հետեւողականություն է տեսնում:  Ըստ քաղաքագետի` ինտեգրացիոն մեխանիզմներից մեկը համարվում է Մաքսային միությունը. “Սյդ իմաստով մաքսային միությանը միանալու պատրաստակամությունը հանդես է գալիս որպես ևս մեկ քայլ ինտեգրման գործընթացներին միանալու համար”,- ասաց նա: Արդեն ստեղծված […]

Պռոշյանի դպրոցում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

 Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետը, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված