08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանները շղթայել են նախագահի նստավայրը` կան բերման ենթարկվածներ /վիդեո, ֆոտո/

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա: Մասնակիցները՝ հիմնականում երիտասրադներ, “Ժաառնգականներ” հայտարարեցին, որ իրենք դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Հիշեցնենք, երեկ այս մասին Մոսկվայում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները կարմիր վզկապներ են կրում եւ ուտում են  CCCP պաղպաղակ : Ըստ նրանց Հայաստանը փորձում է վերադառնալ Խորհրդային Միությանը: Բողոքավորները պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով “հե-ռա-ցեք”։

Գյումրիի “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը լրագրողներին ասաց, որ նախագահը պիտի նման հայատարարություն անելուց առաջ հաշվի առներ ժողովրդի կարծիքը: “Մարդիկ, փորձագետները ամիսներ շարունակ աշխատել են, բանակցել են եվրոպական կառույցների վրա: Այդ դեպքում ում էր պետք քրտնաջան աշխատանքը”,-ասաց նաԼ

Ոստիկանները շղթայել են նախագահի նստավայրի դիամցի մայթը եւ արգելում են որեւէ մեկին անցնել մյուս մայթը: Անցնողներից մի քանիսին՝ Կարեն Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին եւ եւս երկու հոգի բերման են ենթարկել:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ