06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Արդեն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անցնել պրակտիկ դաշտ”

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց, ինքը Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության մեջ ՀՀ քաղաքականության մեջ հետեւողականություն է տեսնում: 

Ըստ քաղաքագետի` ինտեգրացիոն մեխանիզմներից մեկը համարվում է Մաքսային միությունը. “Սյդ իմաստով մաքսային միությանը միանալու պատրաստակամությունը հանդես է գալիս որպես ևս մեկ քայլ ինտեգրման գործընթացներին միանալու համար”,- ասաց նա:

Արդեն ստեղծված իրավիճակում, ունենալով քաղաքական հայտարարությունը, անհրաժեշտ է անցնել պրակտիկ դաշտ, նշում է Ա. Մարգարովը։

“Այսօր գաղտնիք չէ, որ տնտեսա–արդյունաբերության շրջանառության զգալի մասը Ռուսաստանի հետ է արվում: Անդամակցելով Մաքսային միությանը, ուժի մեջ են մտնելու այն տարիֆները, որոնք գործում են Մաքսային միությունում “,- ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ