08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

6 000-ից ավելի գրքեր են նվիրել

Երևանը “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, “Ֆլեշմոբ Դիվիզիա” երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև “Գրքի բանկ – նվիրատվության տաղավար” ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում  տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները “Գրքի բանկի” միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:   

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը կլինի շարունակական և կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել  գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ