“Սարդարապատ-Նախախորհրդարանի հայտարարությունը ընթանում է ինչ-որ դավադրամոլական զրպարտչական հունով”

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվել է ,որ «Հայազն» կուսակցության 7-8 անդամներ, այդ թվում քաղաքագետ Արմեն Աղայանն ու կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Երեւանի Հյուսիսային պողոտայում հարձակվել և բռնության են ենթարկել «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանին:
Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց “Հայազն” կուսակցության մամլո խոսնակ Արմեն Հովհաննիսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք նույնպես հանդես են եկել հակադարձ հայտարարությամբ. “Մենք մարդկային անձնական հարաբերությունները տարանջատում ենք քաղաքական ուժերի փոխհարաբերություններից:Սարդարապատ-Նախախորհրդարանի հայտարարությունը ընթանում է ինչ-որ դավադրամոլական զրպարտչական հունով: Ներկայացնում են, թե իբր մեծ դավադրություն կա Նախախորհրդարանի դեմ: Քաղաքական ուժին 21-րդ դարի շեմին դավադրամոլությամբ տարվելն անվայել է”,-նշեց Արմեն Հովհաննիսյանը:
Արմեն Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե ինչ պատճառով է ծագել միջադեպը, նշեց միայն որ միջադեպը անձնական հողի վրա է.”Ես հիմնավոր չեմ մանրամասնի քանի որ վկա չեմ:Այդ հարցերը պետք էր լուծել համապատասխան մակարդակով կամ ճշտել հարաբերությունները, ոչ թե այդպիսի ամպագորգոռ հայտարարություններ անել”:
Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ իրենց հաշվով Նախախորհրդարանը փորձում է վարկանիշ ապահովել: