19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քոչարյանը կա՞պ ունի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո պետք է մտածել, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական կտա:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք այդ որոշման հետ հարկ է կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ ակնկալել նրա վերադարձը՝ որպես վարչապետ, քաղաքագետը մասնավորապես նշեց. 

՛՛Դրանք բամբասանքներ են: Անհատների մասին չէ խոսքը: Սա քաղաքականություն է, այստեղ խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ պարոններ միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն, ասենք՝ Պուտինն այնքան լավ հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, իսկ այսինչն էլ այնինչի հետ: Դա լուրջ չէ՛՛:

Հիշեցնենք, ըստ մամուլի` իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը: Ըստ այդմ` Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարից պաշտոնից հեռացնել արեւմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին եւ եվրոպամետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարներին: 

Վարչապետի առավել հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ