16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուտինը հավատացնում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի:

Պուտինը Սնոուդենին “տարօրինակ տղա” է անվանել: “Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ կյանքի է դատապարտել: Չեմ պատկերացնում, թե հետո ինչ է անելու: Բայց պարզ է արդեն, որ մենք նրան չենք հանձնի, նա կարող է իրեն ապահով զգալ այստեղ”,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ասել է, որ գուցե որոշ ժամանակ անցնի, եւ Ամերիկան ինքը հասկանա, որ գործ ունի ոչ թե դավաճանի և լրտեսի հետ, այլ մարդու, ով ունի որոշակի համոզմունքներ, դրանք կարելի է տարբեր կերպ գնահատել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ