12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դիլիջանի միջազգային դպրոցը դռները կբացի 2014-ին

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին:Առաջին ուսումնական տարում այն կնդունի 90 աշակերտների, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝առնվազն 60 երկրներից:Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կհասնի 30 հազար դոլլարի, սակայն աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակի շնորհիվ:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր խոսեցին դպրոցի հիմնադիրներից՝ Վերոնիկա Զոնաբենդը և Գագիկ Ադիբեկյանը:

Նրանք տեղեկացրին նաև, որ վաղը սեպտեմբերի 5-ին  դպրոցի տարածքում կայանալու է համերգ D Black Blues Orchestra խմբի մասնակցությամբ:

Վերոնիկա Զոնաբենդը նշեց, որ դպրոցում սովորելու են երեխաներ տարբեր երկրներից և Հայաստանից և կարևորեց այն հանգամանքը, որ այդ երեխաները պարտադիր պիտի լինեն շատ զարգացած :

“Բազմաթիվ առանձնահատուկ երեխաներ, որոնք ցանկություն են ունեցել սովորելու Դիլիջանի միջազգային դպրոցում,հայտն ուղարկելուց առաջ մտատանջվել են, քանի որ չեն իմացել թե որտեղ է գտնվում Դիլիջանը, սակայն այժմ նրանք քարտեզի վրա արդեն ճանաչում են այդ կետը”,-ասաց Վերոնիկա Զոնաբենդը:

Գագիկ Ադիբեկյանը հավատում է, որ նախագիծը դատապարտված է հաջողության, նա նշեց որ իրենց ծրարի շրջանակներում դպրոցը ընդամենը առաջին քայլն է և դեռ բազմաթիվ քայլեր կան որ միտված էն Դիլիջանի զարգացմանը:

D Black Blues Orchestra խմբի մենակատար Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ իրեն նույնպես ոգևորել է նախաձեռնությունը և ինք կարծում է, որ այս ծրագիրը վաղվա օրվա համար է և այն կարևոր է լինելու երկրագնդի ցանկացած անկյունում լավագույն ուսման կարիք ունեցող երեխաների:

“Մենք այստեղ ենք եկել մի խմբով, որի կազմում ընդգրկված երաժիշտները հինգ տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Սա էլ իր հերթին խորհրդանշական կերպով կապվում է նախաձեռնությանը”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ